Մեկնում են Մոսկվա. «Փաստ»

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ այն փաստին, որ Արցախում լուրջ դժգոհություններ կան՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության երևանյան այցից։ Ըստ տեղեկությունների, Երևանում վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Արցախի պատվիրակությանը բաց տեքստով հայտնել է, որ ինքն այլևս Արցախի հարցում որևէ բան չի կարող անել։

 «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և կոնկրետ քայլեր են նախապատրաստում։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Արցախից պատվիրակություն է պատրաստվում մեկնել Մոսկվա՝ ՌԴ քաղաքական ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։

Պատվիրակության հիմնական նպատակը Արցախի հարցի հետագա ճակատագրի հետ կապված որևէ պարզաբանում և հստակեցում ստանալն է։ Մեզ փոխանցեցին նաև, որ ներկայումս Մոսկվայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սպասվող հանդիպումը կազմակերպելու համար։ Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ հավանական է համարվում հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print