Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 12-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ 

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ի և 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ 

Երևանում մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print