Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում մայիսի 13-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։

Երևանում մայիսի 13-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print