ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ձմեռային զորակոչի ժամանակացույցը։
Նախատեսվում է ԶՈւ զորակոչն իրականացնել 2023թ-ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կանցկացվի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։
Հավելենք, որ 2023թ-ին զորացրվող ժամկետային զինծառայողները 2 տարի առաջ զորակոչվել են հենց փետրվարի 8-ից մարտի 31-ը, ուստի ժամանակացույցը սահմանվել է 2021թ-ին իրականացված զորակոչի ժամկետներին համապատասխան։