Աջակցություն Սյունիքին՝ Եվրամիության դրամաշնորհային ծրագրի միջոցով

Եվրամիությունը 2 դրամաշնորհային ծրագրով 10 և 23 մլն եվրոյի չափով աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ սոցիալ-տնտեսական վերականգնման նպատակով։

Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ներկայացնելով դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը։

Ըստ փոխվարչապետի՝ ծրագրի շրջանակում առաջնահերթությունը կտրվի Սյունիքում ՓՄՁ-ների (փոքր և միջին ձեռնարկատիրություն) ստեղծման ու զարգացման, ինչպես նաև գործող բիզնեսների վերականգման համար։ Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան։ Առնվազն 200 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ կստանան դրամաշնորներ՝ բիզնեսի արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով։

Համաձայնագիրը նախատեսում է նաև արոտավայրերի հասանելիությունն ապահովող ու ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված նախաձեռնությունների ֆինանսավորում։

Ծրագրով նախատեսված սոցիալական բաղադրիչի ներքով սոցիալ–հոգեբանական աջակցություն կտրամադրվի նաև Արցախից տեղահանվածներին։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող ֆինանսական համաձայնագրերը` 10 և 23 մլն եվրոյի չափով, կառավարության նիստում արժանացան գործադրի հավանությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print