EconoMood-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է պարենի գների ինդեքսը: Ընթացիկ տարվա ապրիլին FAO-ի պարենի գների ինդեքսը միջինում կազմել է 119.1 կետ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.3%-ով, մինչդեռ տարեկան կտրվածքով նվազել է 7.4%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում FAO-ի հացահատկի գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.3%-ով: Ապրիլին բուսական յուղի գների ինդեքսը նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 0.7%-ով:

FAO-ի շաքարի գների ինդեքսը դիտարկվող ժամանակահատվածում միջինում կազմել է 127.5 կետ՝ ընթացիկ տարվա մարտի համեմատ նվազելով 4.4%-ով՝ գրանցելով երկրորդ ամսական անընդմեջ անկումը, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազումը կազմել է 14.7%:
FAO-ի մսի գների ինդեքսն ընթացիկ տարվա ապրիլին միջինում կազմել է 116.3 կետ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 1.6%-ով։