Բերման ենթարկված 156 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունից «Լուրերին» հայտնել են, որ բերման է ենթարկվել 156 անձ, բոլորն ազատ են արձակվել: Փակ փողոցներ չկան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր առավոտից Երևանում փորձել են փակել տարբեր փողոցներ։ Տերյան, Ալեք Մանուկյան, Հանրապետության փողոցները, նաև Թբիլիսյան խճուղին ցուցարարները փակել են՝ շարելով աղբամաններ։ Ոստիկանները, որոշ դեպքերում՝ վարորդները, հեռացրել են դրանք և արագ վերականգնել երթևեկությունը։ Կոմիտասի պողոտայում էլ փորձ է արվել երթևեկությունը կանգնեցնել՝ խոտի տուկերը ճանապարհին լցնելով:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, երթով շարժվել են դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ապա նաև՝ Գիտությունների ազգային ակադեմիա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print