Հայաստանում կարմրուկի դեպքերը ավելանում են

Կարմրուկի կանխարգելման միակ և արդյունավետ միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է, առաջին դեղաչափը՝ 1 տարեկանում, երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ըստ պարզաբանման՝ հիվանդի հետ սերտ շփված անձը, եթե կարմրուկով չի հիվանդացել, չի պատվաստվել կամ թերի պատվաստված է, ապա շփումից մինչև 72 ժամվա ընթացքում պետք է պատվաստվի:

Մեծահասակները կարո՞ղ են պատվաստվել կարմրուկի դեմ:

Եթե մեծահասակը վստահ չէ, որ վաղ տարիքում պատվաստվել է կարմրուկի դեմ կամ հիվանդացել է, կամ չունի փաստագրված պատվաստման կարգավիճակ, ապա ենթակա է պատվաստման:

Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

Ավելի վաղ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 399 դեպք, որոնցից 234-ը՝ երեխա, 165-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print