Մինչև 2040 թվականը ԱՄՆ-ն ՌԴ-ից ուրան չի ներկրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ամերիկացի կոնգրեսականների ընդունած օրենքը, որն արգելում է Ռուսաստանից ուրանի ներկրումը, հայտնում է Սպիտակ տունը։

Ապրիլին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել օրինագծին, որն արգելում է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը։ Փաստաթուղթն ուղարկվել էր Բայդենին՝ ստորագրման։ Սահմանափակումն ուժի մեջ կմնա մինչև 2040 թվականը։

Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո։ Փաստաթղթի համաձայն, սահմանափակումներին զուգահեռ թույլատրելի են նաև շեղումներ. մինչև 2028 թվականի հունվար ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կկարողանա ներմուծման թույլտվություններ տալ, եթե մատակարարման այլ աղբյուրներ չլինեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print