Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նույն օրը Իրանի իր գործընկերոջը կհյուրընկալի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Այցի օրակարգում նախատեսված է հանդիպում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Ըստ հաղորդագրության՝ պաշտոնական այցի շրջանակում՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: