Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-17-ը պետական այցով կմեկնի ՉԺՀ՝ որպես պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը:
Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարցերի ամբողջ համալիրը, կորոշեն ռուս-չինական գործնական համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն առավել հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: