Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն

Երևանի Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում մայիսի 8–ին նորածին երեխային լքած մայրն այսօր հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ մայրը Շիրակի մարզի բնակչուհի է, ծնված 2000 թ.։

Նշվում է, որ նա ներկայացվել է քննչական բաժին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print