ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի Ասիական Խաղաղօվկիանոսյան ամերիկյան հետազոտական ինստիտուտում ելույթի ժամանակ պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին անվանել է խնդիրներ ունեցող անհաջողակ։
«Այդ մյուս տղան անհաջողակ է: Կարծում եմ՝ նա խնդիրներ ունի»,- միջոցառման մասնակիցների ծափահարությունների ներքո ասել է Բայդենը։
Իր ելույթի ժամանակ Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ Կոնգրեսում իր գործընկեր հանրապետականներին ստիպելու համար արգելափակել ամերիկյան վարչակազմի նախաձեռնությունը՝ ուղղված օտարերկրացիների համար ԱՄՆ կացության թույլտվությունների տրամադրման ծավալների ավելացմանը։