ՀԱՊԿ-ն Հայաստանին օգնություն կցուցաբերի

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումները

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի խորհուրդը նախատեսում է առաջիկայում արտահերթ նիստ հրավիրել։ Ըստ խոսնակի՝ նիստի շրջանակում կքննարկվի նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․

 «Մոտ ժամանակներս կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Հանդիպման ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և կքննարկեն Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- նշել է Զախարովան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print