Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ մի քանի նահանգներ, իսկ Մինեսոտայում օդի որակի մասին տարվա առաջին նախազգուշացումն է տրվել, հայտնում է ABC News-ը։
«Կանադայում ավելի քան 100 ակտիվ անտառային հրդեհներ են տեղի ունենում, և հրդեհների ծուխը տարածվել է ԱՄՆ սահմանով, ինչի հետևանքով Մինեսոտայի նահանգում պաշտոնյաները կիրակի օրը հրապարակել են օդի որակի առաջին նախազգուշացումը 2024 թվականին»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Հրդեհներից ծուխ է նկատվել Մոնտանայից մինչև Վիսկոնսին, սակայն այն հատկապես ուժեղ է եղել Մինեսոտայում:
Ավելի վաղ CTV-ն հայտնել էր, որ Կանադայի արեւմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգի ավելի քան 3 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները անտառային հրդեհների պատճառով։