Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ Երրորդ թագավորի՝ թագադրումից հետո առաջին պաշտոնական դիմանկարը, որի հեղինակն է բրիտանացի նկարիչ Ջոնաթան Յեոն։
Դրանում միապետը պատկերված է ուելսյան գվարդիայի համազգեստով. Չառլզ Երրորդն այդ գվարդիայի գնդապետ է դարձել 1975 թվականին։
Դիմանկարի շնորհանդեսը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատի Կապույտ հյուրասենյակում։ Կտավն ամբողջովին կարմիր գույնով է ներկված:

