Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբբարովը Ստամբուլում բնական գազի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Բայրաքթարը, մասնավորապես, հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանի և Վրաստանի տարածքով թուրքմենական գազի Թուրքիա մատակարարումների շուրջ։ «Համաձայնագիրը նախատեսում է Ադրբեջանից և Կասպից ծովի տարածաշրջանից Թուրքիա, ինչպես նաև Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի լրացուցիչ ծավալների մատակարարում»,- X-ում գրել է թուրք նախարարը։
Հունվարին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է 10 մլրդ եվրո ներդնել Եվրոպան Կենտրոնական Ասիան կապող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքում։