Կապանում Իրանի հյուպատոսության բացմանն ընդառաջ

Հոկտեմբերի 20-ին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:

Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Կապանում Իրանի հյուպատոսության վաղվա կայանալիք պաշտոնական բացմանն առնչվող նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։

Խոսելով առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության ոլորտում հնարավոր համագործակցության ուղիների մասին՝ համայնքի ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում արդեն իսկ սկսվել է պարսկերենի դասավանդումը։

Համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Կապանի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հնարավորությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print