Կապանցի նկարիչ Ալբերտ Պետրոսյանի արվեստը հասկանալու համար նախևառաջ պետք է նրա երազանքին ծանոթանաս։ «Օդում ճախրել այդպես էլ չստացվեց, բայց տարիների ընթացքում ցանկությունս վերածեցի լուսանկարների, գեղանկարների ու մակետների», — խոստովանում է նա։ Չնայած համր է, բայց մեր նկարահանող խմբին հաջողվեց ձեռքի շարժումներով բացահայտել նրա արվեստը։
