ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն «Զբոսաշրջության կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է կրթական նոր դասընթացի մեկնարկի մասին։
Դասընթացն իրականացվում է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի կողմից։
Դասընթացն անցկացվելու է 2024 թվականի հունիսի 15-ին և 16-ին «Մատենայի» շենքում՝ Բաղրամյան 6 հասցեում:
Դասընթացն ուղղված է զբոսաշրջության ոլորտում ռազմավարությունների մշակման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ու հմտությունների ձևավորմանը:
Դիմել կարող են առնվազն բակալավրի որակավորում ունեցող զբոսաշրջության/հյուրընկալության ոլորտի ղեկավարները կամ ավագ մասնագետները, որոնք ունեն ՀՀ-ում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։
Դասընթացի վարձավճարն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից «Զբոսաշրջության կրթության բարելավում» միջոցառման շրջանակում:
Դասընթացի լեզուն հայերենն է։
Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 24: