Կոտրելով կարծրատիպերն ու միֆերը. ԶՊՄԿ-ն մասնակցում է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին

Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատը, «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակում ներկայացնում է կոմբինատի 70-ամյա պատմությունն ու գործունեությունը: Երևանի պետական համալսարանի հիմնադրման 105-ամյակին նվիրված ցուցահանդեսին Հայաստանի թիվ մեկ հարկատուն դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին ու էքսպոյի այցելուներին բացատրում է, որ թյուր է կարծիքը, թե հանքարդյունաբերությունը զարգացած է միայն տնտեսապես ցածր մակարդակ ունեցող երկրներում, հայտնում է news.am-ը։

«Իրականում արևմտյան ամենազարգացած պետություններում, ինչպիսիք են ԱՄՆ, Կանադան, Ավստրալիան հանքարդյունաբերության շատ զարգացած ոլորտներ կան։ Այսինքն, զարգացած և ժամանակակից տնտեսությունը նաև իր մեջ ներառում է հանքարդյունաբերություն»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը: Նրա խոսքով`Հայաստանում տարածված կարիք կա, թե հանքարդյունաբերության ոլորտում հիմնականում աշխատում են բանվորներ ու միայն տղամարդիկ: Մինչդեռ կոմբինատի 4600 աշխատողների 30 տոկոսը կանայք են, իսկ կեսից ավելին ունի բարձրագույն կրթություն:

AZNIV.00_13_16_14.Still006.jpg (1.02 MB)
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյան

ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը նշեց, որ ամենատեխնոլոգիական, ժամանակակից ու գիտահեն մասնագիտությունները հենց այս ոլորտում են: «Ես միշտ բերում եմ այս օրինակը, որ շատ դժվար է քարից ստանալ բարձր տեխնոլոգիական սարք ինչպիսին հեռախոսն է:

AZNIV.00_13_50_19.Still008.jpg (904 KB)
ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյան

Դրա մեջ կան պղնձե լարեր, չիպեր, մոլիբդեն, որը ստանում են քարից։ Այդ քարից մինչև բարձր տեխնոլոգիական սարք ստանալու համար անհրաժեշտ են բազմաթիվ մասնագիտություններ և շատ-շատ գիտելիք»,- ասաց Արայիկ Մարգարյանը: Սակայն այդ ուղին քչերն են ընտրում, քանի որ մեծամասնությունը տեղյակ չէ, թե հանքարդյունաբերության ոլորտում որքան տարբեր մասնագետների կարիք կա: «Փաստորեն, հանքարդյունաբերության ոլորտը բազմազան մասնագիտություններ է ներառում: Շատ հետաքրքիր հաստիքներ կան և տարբեր մասնագիտացումներով մարդիկ կարող են աշխատել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ես կարծում էի, թե ավելի նեղ մասնագիտացումով կազմակերպություն է»,- նշեց էքսպոյի շրջանակում ԶՊՄԿ-ի տաղավար այցելած ԵՊՀ ուսանող Ստելլա Շահինյանը:

AZNIV.00_14_29_08.Still009.jpg (839 KB)
Ստելլա Շահինյան

Հանքարդյունաբերության ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների տեղերը Մայր բուհում գրեթե միշտ թափուր են լինում: Մասնակցելով այս էքսպոյին` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դիմորդներին ներկայացնում է, որ լեռնամետալուրգիան ամենագրավիչ ու ժամանակակից ոլորտներից է, իսկ բարձր վարձատրության առումով երրորդ տեղում է: «Հանքարդյունաբերության մեկ կազմակերպություն` ԶՊՄԿ-ը, ավելի շատ հարկ է վճարում, քան բոլոր ՏՏ կազմակերպությունները, որ գործում են Հայաստանում»,- հայտարարեց Վարդան Ջհանյանը: Նրա խոսքով` հանքարդյունաբերությունը գիտահեն ու արդյունավետ ոլորտ է: Տալիս է աշխատանքի մեծ հնարավորություններ: Կարևորագույն դեր ունի տնտեսության զարգացման գործում: Իսկ նման միջոցառումները նպաստում են ոլորտի մասին գոյություն ունեցող միֆերը ցրելու և երիտասրադների շրջանում ոլորտի նկատմամաբ հետաքրքրությունը մեծացնելու գործում:

Ի դեպ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, տաղավարը` մարդաշատ: Այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև խաղարկության:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print