Հայաստանի և Իրանի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզ կմշակվի․ Աբդոլլահիան

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստան այցի շրջանակում քննարկվելու է տարածաշրջանային համագործակցության ռազմավարական խնդիրներ։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևան ժամանելուն պես հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզ կմշակվի, հայտնում է ISNA- ն։

«Հայաստանն ու Իրանը այս տարածաշրջանում համատեղ համագործակցության բազմաթիվ հարցեր ունեն։ Մենք նաև ընդհանուր խնդիրներ ունենք, որոնց վրա աշխատում ենք։ Իհարկե, մենք դեմ ենք տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։ Սա հնարավորություն է այս այցի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և իմ գործընկերոջ հետ ևս մեկ անգամ քննարկելու տարածաշրջանային համատեղ համագործակցության ռազմավարական խնդիրները»,- ասաց Աբդոլլահիանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print