Ուկրաինայի իշխանությունները ակնկալում են Լեհաստանին վաճառել քիմիական արդյունաբերության և տիտանի արտադրության պետական ձեռնարկությունների մի մասը, ինչպես նաև հացի և սպիրտի թորման արտադրամասերը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամը՝ հիշեցնելով, որ այսպես կոչված խոշոր սեփականաշնորհումը կամ մասնավորեցումը կվերսկսվի ամռանը։