ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու

ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ղրիմի օդային տարածքում խոցվել է 51 անօդաչու, 44-ը՝ Կրասնոդարի երկրամասում, Սև ծովի օդային տարածքում ոչնչացվել է ուկրաինական վեց մոտորանավակ։

«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի թերակղզու օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 51 անօդաչու թռչող սարք, Կրասնոդարի երկրամասի տարածքում՝ 44, Բելգորոդի երկրամասում՝ վեց անօդաչու թռչող սարք, Կուրսկի մարզում՝ մեկ անօդաչու»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն Telegram-ում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print