Համաշխարհային ֆուտբոլի աստղ, Պորտուգալիայի հավաքականի և Ալ-Նասր ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Forbes ամսագրի վարկածով 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է։
Ըստ հրապարակման, վերջին 12 ամիսների ընթացքում Ռոնալդուն կարողացել է վաստակել 260 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդ որում, դրանցից 200 միլիոնն ապահովվել է Սաուդյան Արաբիայի ակումբի հետ պայմանագրով։
Երկրորդ տեղում, ըստ Forbes-ի, 29-ամյա իսպանացի գոլֆիստ Ջոն Ռամն է, նա 42 միլիոն դոլարով զիջում է Ռոնալդուին,իսկ 3-րդ տեղում է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին՝ 135 միլիոն դոլար եկամուտով։