Ամեն տարի «ԶՊՄԿ» ՓԲԸ–ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ է իրականացնում։ Նպատակն է՝ կատարելագործել արձագանքող խմբերի հմտությունները։ Այս անգամ պայմանական վթար էր տեղի ունեցել կոմբինատի պոչատարի որոշ հատվածում։ «Վթարավերականգնողական» աշխատանքներին ներկա էր նաև մեր նկարահանող խումբը։
