Մայիսի 15-ին կայացավ «Վերածնունդ» խորագրով իմ անհատական ցուցահանդեսի բացումը Մոսկվայում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
««Վերածնունդ» հավաքածուն յուրօրինակ է իր դինամիզմով, ասելիքով և ոճային լուծումներով: Ուրախ եմ, որ այն գնահատվեց և ուշադրության արժանացավ նաև Մոսկվայի արվեստասեր հանրության կողմից:
Անչափ շնորհակալ եմ բոլոր այցելուներին, ովքեր իրենց ներկայությամբ նշանավորեցին ցուցահանդեսը: Համոզված եմ, որ նման միջոցառումները հոյակապ հնարավորություն են համագործակցություններ ձևավորելու, հայկական համայնքի հետ շփվելու և մշակութային կապերը ամրապնդելու համար»,-նշել է պատգամավորը։
Դավիթ Դանիելյանը հայտնում է նաև, որ կտավները ցուցադրվելու են Մոսկվայում՝ Մոսկվա ՎԴՆԽ, «Հայաստան» մասնաշենք, մինչև հունիսի 15-ը:շ