Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին։ «Արմենպրեսին» տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Նա հիշեցրել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից։
«Հայկական կողմից մենք սպասում ենք մանրամասներին, և մենք դա անպայման հաշվի կառնենք, երբ հայկական կողմից հստակ առաջարկներ ստանանք»,- ասել է դեսպանը։
Անդրադառնալով Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստ, այնուհետև դեպի Սև ծով հաղորդակցման ուղու զարգացման գործում Երևանի հնարավոր դերակատարությանը՝ Սինհան նշել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, միանշանակ կապի ավելի շատ ծրագրերի կարիք ունի։
Նա հույս է հայտնել, որ նավահանգստից օգտվելու հանգամանքը Հայաստանին կօգնի հաղթահարել այն փաստը, որ երկիրը ելք չունի դեպի Սև ծով։