Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» կամ ավելի հայտնի որպես «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի վրա։
«Ես վետո դրեցի «ռուսական» օրենքի վրա», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։