Հոկտեմբերի 20-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ նահանգի նախագահ Լորա Վոքիեն Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ, ստորագրել են երկկողմ համագործակցության համաձայնագիր։
Առավոտ-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Օվերն-Ռոն-Ալպ նահանգի խորհուրդը քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին տրամադրվող 300 հազար եվրոյի աջակցության ծրագիրը, որը կուղղվի մարզի զարգացմանն ու, մասնավորապես, Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների արդյունքում առաջացած հիմնախնդիրների լուծմանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում պաշտոնապես տեղեկացրել է Օվերն-Ռոն-Ալպ նահանգի խորհուրդը։ «Օվերն-Ռոն-Ալպեր նահանգը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակումները, եւ իր անսասան աջակցությունը հայտնում Հայաստանին»,-արձանագրել է խորհուրդը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի որոշմամբ Ֆրանսիա է գործուղվել հոկտեմբերի 19-ին օգնական Սուրեն Քեսեջյանի ուղեկցությամբ։

