Ուկրաինայում և Գազայի հատվածում պատերազմ է տեղի ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ-ում իշխանության ղեկին «հիմար մարդիկ» են։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ Մինեսոտայում համակիրների հետ հանդիպման։
«ԱՄՆ կարող է շատ արագ հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, քանի որ մեր երկիրը ղեկավարում են հիմար մարդիկ։ Եթե այդպես չլիներ, չէր լինի Ուկրաինան, չէր լինի հարձակումն Իսրայելի վրա, երկրում չէր լինի գնաճ»,- ասել է Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ գործող իշխանությունների հասցեին նախկին նախագահ Թրամփը հաճախ է կոշտ քննադատությամբ հանդես գալիս։ Նա արդեն հայտնել է առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով ձայներ՝ որպես ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենն իր հերթին Դեմոկրատներից է անհրաժեշտ թվով ձայներ ստացել, նա ևս առաջադրվելու է։