Մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել է, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ ըստ տեղեկությունների նրանցից մեկը մահացել է։

Սկզբնաղբյուր կայքը հայտնում է, որ մահացածներն են՝ Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Ա.Ա.-ն, որը տեղում է մահացել, իսկ հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Ա.Հ.-ն, որը հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ: Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Ա.Հ.-ն է, որը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։