Մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզին մոտ 460 հարված են հասցրել, մի կին վիրավորվել է։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, մայիսի 19-ին հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
«Օրվա ընթացքում զավթիչները 459 անգամ հարվածել են Զապորոժիեի մարզին, թշնամու կրակոցների տակ է հայտնվել 7 բնակավայր», – ասել է նա: