Կիրանցում չհաշվառված քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․

ԱԱԾ Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print