Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Իրան- Ադրբեջան սահմանին Արաքս գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
«Ներկայումս ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որոշման գործընթացը, դա հուսադրող իրադարձություն է դա հույս է ներշնչում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար ընդմիջումից հետո կարող է կնքվել խաղաղության պայմանագիր»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նաագահը նաև ողջունել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։