Ցնցված ենք Իրանից ստացվող լուրերից։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Ամիրաբդոլահյանի և ուղղաթիռում գտնվող մյուսների հետ են,- նշված է ՀՀ Արտգործնախարարությքան X միկրոբլոգում։
Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։