Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ, որը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։
«Մի քանի անգամ մենք կապ հաստատեցինք ուղղաթիռում գտնվող երկու մարդկանց հետ», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը :
Մանսուրին հավելել է, որ խմբում եղել է երեք ուղղաթիռ, և «նախագահի ուղղաթիռի հետ կապը կորել է»։ Նրա խոսքով՝ հնարավոր է եղել կապ հաստատել «ուղևորներից մեկի և ուղղաթիռի անձնակազմի անդամի հետ, որից կարելի է եզրակացնել, որ աղետի լրջությունը այնքան էլ մեծ չի եղել»։ Իսլամական հանրապետության փոխնախագահը նշել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով «որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում»։