Եվրամիությունը (ԵՄ) հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով կաջակցի Էբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռի որոնողական աշխատանքներին։
Դաշինքի ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեց Լենարչիչը մասնավորապես X-ում հայտնել է, որ ԵՄ-ն ակտիվացրել է «Կոպեռնիկուս» ծրագիրը։
«Կոպեռնիկուս»-ը ԵՄ արբանյակային դիտարկման աշխարհի խոշորագույն ծրագրերից է, որը դիտարկում է Երկիր մոլորակը և նրա շրջակա միջավայրը։
Մայիսի 19-ին՝ ժամի 17։00-ի սահմաններում, հաղորդվեց, որ Իրանի նախագահին, արտգործնախարարին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի հետ սահմանին ՀԷԿ-ի բացման արարողությունից հետո տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։
Պաշտոնյաների հետ դեռևս կապ հաստատել չի հաջողվել, Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարն ասել է, որ եղանակային պայմանները խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին։