Թուրքական «AKINCHI01» անօդաչու թռչող սարքի հետագիծը ուղղաթիռի վթարի հավանական վայրում:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջանում, հայտնում է IRIB պետական հեռուստաալիքը։ Ինքնաթիռում է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը։
Այլ աղբյուրների համաձայն՝ նա «կոշտ վայրէջք է կատարել» մառախուղի պատճառով։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին պետական հեռուստատեսությանը հաստատել է, որ 63-ամյա նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռներից մեկը կոշտ վայրէջք է կատարել կիրակի օրը՝ հավելելով, որ փրկարարական խմբերին խոչընդոտում են եղանակային բարդ պայմանները: