Վթարի ենթարկված ուղղաթիռի գտնվելու վայրի հայտնաբերումից հետո ոչ մի նշան չի հայտնաբերվել, որ այնտեղ գտնվողները ողջ են: Այս մասին հայտարարել է Կարմիր մահիկի ղեկավարը։
Ըստ Reuters գործակալության՝ Իրանի ախագահ Ռաիսիի ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է վթարի հետևանքով, ցավոք բոլոր ուղևորները զոհվել են:
Բացի նախագահից, ինքնաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը: