Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Իրանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Դրանում ասված է․

«Իրանից ստանալով սարսափելի լուրեր, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, ԱԳՆ գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print