ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցել է Իրանի նախագահի ու ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ։
«ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության մյուս անդամների և անձնակազմի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին», – գրել է Միշելը X-ի իր էջում։