🎦Կապանում ցավակցել են ԻԻՀ գլխավոր հյուպատոսին (լուսանկարներ)

Մայիսի 19-ին ժամը 17:00–ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԻԻՀ նախագահին, արտգործնախարարին ու մի խումբ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։

Թռիչքից առաջ նրանք մասնակցել էին Ադրբեջանի հետ սահմանին ՀԷԿ-ի բացման արարողությանը։ Այսօր արդեն պաշտոնական Իրանը հաստատում է ,որ պաշտոնյաները զոհվել են ավիավթարից։ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսին առավոտյան ցավակցելու էր գնացել Կապանի համայնքապետը և Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության դիվանագետները։ Հյուպատոսին իր ցավակցություններն է հայտնել նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները։

Իսկ կապանցիները առավոտից ծաղիկներ էին խոնարհում հյուպատոսարանի դարպասներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print