Իսրայելը ներգրավված չէ Ռայիսիի ուղղաթիռի կործանմանը. Reuters

Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյայի։

«Դա մենք չէինք»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը։

Իրանի իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են գործակցել փոխնախագահ Մոհսեն Մանսուրիի հետ՝ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարելիս:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահը չի խանգարի իրանցի դիվանագետներին միջազգային ասպարեզում պաշտպանել երկրի շահերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print