Սիրիան, Պակիստանը, Իրաքը ևս սուգ են հայտարարել՝ ավիավթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։