Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին բարձրաստիճան պատվիրակությանը հանձնարարել է հետաքննել Արևելյան Ադրբեջանում Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները, հայտնել է իրանական Mehr գործակալությունը։

Նախագահ Ռայիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությունից: Միջոցառումը կազմակերպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Դրանից հետո ուղղաթիռը կործանվել է, որի հետևանքով Իրանի Իսլամական Հանարպետության նախագահը, Իրանի արտգործնախարարը և ինքնաթիռում գտնվող մյուս բոլոր անձինք մահացել են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print