Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԻԻՀ նախագահին, արտգործնախարարին ու մի խումբ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։ Թռիչքից առաջ նրանք մասնակցել էին Ադրբեջանի հետ սահմանին հէկի բացման արարողությանը։ Այսօր արդեն պաշտոնական Թեհրանը հաստատում է, որ պաշտոնյաները զոհվել են ավիավթարից։ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսին առավոտյան ցավակցելու էին գնացել Սյունիքի մարզպետը, Կապանի համայնքապետը և մարզկենտրոնում ՌԴ գլխավոր հյուպատոսության դիվանագետները։ Իսկ քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել հյուպատոսարանի դարպասներին։
