Ռայիսին և վթարի մյուս բոլոր զոհերը նույնականացվել են. զոհերից մեկի մարմինը գրեթե չի այրվել

Իրանի հատուկ ծառայություններն ավարտել են նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր անձանց նույնականացումը. հայտարարել են Իրանի Հակաճգնաժամային կառավարման գործակալությունից։

«Բոլոր նահատակների ինքնությունը հստակեցվել է, ԴՆԹ թեստի կարիք չկա», – հաղորդել են պաշտոնական աղբյուրները։

Իրանցի պաշտոնյաները նաև տեղեկացրել են, որ զոհերից մեկի՝ Այաթոլլա Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի մարմինը, ի տարբերություն մնացածների, գրեթե չի այրվել։ «Որոշ տեղեկությունների համաձայն՝Այաթոլլան վթարից հետո մոտ մեկ ժամ դեռ ողջ է եղել և նույնիսկ հասցրել է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավարին»,- հաղորդում են իրանական աղբյուրները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print