Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար․ Էրդողան

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ և հայտարարել, որ Թուրքիան ուշադիր հետևում է գործընթացին։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print