Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Մ.) և էլեկտրաքարշը (մեքենավար՝ Ա. Ս.). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «GAZ» մակնիշի բեռնատարի գազաբալոնի պարպվելը: